Կույրն ու լապտերը

Կույրն ու լապտերը

Մի կույր մարդ գիշերը վառած լապտերը ձեռքին գնում էր փողոցով: Դրան հանդիպում է մի ուրիշ մարդ:

– Այ խելառ, – ասում է այդ մարդը, – դու ցերեկը ինչ ես տեսնում, որ գիշերն էլ լապտեր ես վառում:

Խելառը դու էս, ես չեմ, – պատասխանում է կույրը,- լապտերը վառել եմ՝ ոչ թե ես տեսնեմ այլ ինձ տեսնեն, որ ոտի տակ չտան:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում