Ռոբերտ Ամիրխանյան․ Երազ իմ երկիր հայրենի

Ռոբերտ Ամիրխանյան․
Երազ իմ երկիր հայրենի

Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում:

1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում: 

1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում:

1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։

1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։

1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։

Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։

Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։

Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն:

Պարգևատրվել է՝

Պատվո շքանշան, 2017

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1998

ՀՀ պետական մրցանակ, 2002

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984

Երազ իմ երկիր հայրենի

Երազ իմ երկիր հայրենի
Հոգսերդ շատ հույսդ մեծ
Քարքարոտ երկիր

Ես մի բուրն եմ քո հողի
Ես մի ծիլն եմ քո արտի
Ես մի թերթն եմ քո ծաղկի
Ես մի զարկն եմ քո բազկի
Հայրենի երկիր

Հայաստան

Երազ իմ երկիր հայրենի
Հոգսերդ շատ հույսդ մեծ
Արծվաբուն երկիր
Իմ պապերն են քեզ շահել
Իմ եղբայրքնեն քեզ պահել
Քոնն են վորդիքն իմ ջահել
Հայրենի երկիր

Հայաստան։

Խոսք՝ Աղասի Այվազյանի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում