Ստաս Նամինի թատրոնը մայիսի 9-ին և 11-ին հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում և Ստեփանակերտում

Ստաս Նամինի թատրոնը մայիսի 9-ին և 11-ին հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում և Ստեփանակերտում

Մշակույթի ապակենտրոնացման ծրագիրը մտնում է նոր փուլ. Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները Գյումիրում և Ստեփանակերտում սիրով հրավիրում են մոսկովյան թատրոնի հյուրախաղերին, որոնց Գյումրիում աջակցել են նաև Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Մոսկվայի երաժշտական-դրամատիկական թատրոնի (ղեկավար՝ Ստաս Նամին) հյուրախաղերը Գյումրիում նախատեսված են մայիսի 9-ին, Ստեփանակերտում՝ մայիսի 11-ին։

Ստաս Նամինի թատրոնը հյուրախաղերին կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը։

Գյումրիի ներկայացման տոմսերի հասույթը կփոխանցվի «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման» հիմնադրամին, իսկ Ստեփանակերտի ներկայացման տոմսերի հասույթը կփոխանցվի «Արցախ, իմ սեր․աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում