USD
EUR
RUB

Անհավատ մարդը

 
 

Աստծուն չհավատացող մի մարդ զբոսնում էր անդունդի եզրով: Հանկարծ սայթաքեց ու վայր ընկավ: Ընկնելու ընթացքում նրան հաջողվեց բռնվել փոքր ծառի ճյուղից, որն աճել էր ժայռի խոռոչում: Ճյուղից կախված և օրորվելով սառը քամուց՝ նա հասկացավ իր անելանելի վիճակը. անդունդի ներքևում մամռակալած գլաքարերն էին, իսկ վեր բարձրանալու հնարավորություն չկար: Ճյուղից բռնած նրա ձեռքերը թուլանում էին:

-Այժմ միայն Աստված կարող է ինձ փրկել, - մտածեց նա: - Ես երբեք Աստծուն չեմ հավատացել, բայց հավանաբար սխալվել եմ: Ի՞նչ եմ կորցնելու:

Նա կանչեց.

- Աստվաˊծ, եթե դու գոյություն ունես, փրկիʹր ինձ և ես կհավատամ քեզ:

Սակայն պատասխան չկար: Նա նորից կանչեց.

- Խնդրո՜ւմ եմ քեզ Աստվաʹծ: Ես երբեք չեմ հավատացել քեզ, բայց եթե դու ինձ հիմա փրկես, ես այս պահից իսկ կհավատամ քեզ:

- Ո´չ, չես հավատա,- հանկարծ ամպերից հնչեց Բարձրյալի ձայնը:

Մարդն այնպես զարմացավ, որ քիչ էր մնում բաց թողներ ճյուղը:

- Խնդրում եմ քեզ Աստվա´ծ, - հազիվհազ շարունակեց մարդը, - դու սխալվում ես: Իրականում ես մտածում եմ, որ կհավատամ քեզ:

- Ո´չ, չես հավատա, - կրկին որոտաց Աստծո ձայնը:

Մարդն աղաչում, պաղատում ու համոզում էր: Վերջապես Աստված ասաց.

- Լավ, ես կփրկեմ քեզ, բայց դրա համար դու պետք է բաց թողնես ճյուղը:

- Ի՞նչ, բաց թողնե՞լ ճյուղը, - ապշահար բացականչեց մարդը: - Կարծում ես՝ ես խելագա՞ր եմ:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը

Լրահոս
Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ) - Գանձասար Վահագն Դավթյան-«Ռեքվիեմ» «Պետք է ոչ թե թաղել գրադարանն ու թղթային գիրքը, այլ փոխել գրադարանի նկատմամբ վերաբերմունքը» Բակո Սահակյանը Մարտին Վարդազարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը «Սոսե»-ի ուշադրության կենտրոնում են մոռացված կինոթատրոնները Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ Մայր թատրոնում «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը խիզախ քայլ են համարում «Բրոդվեյի հիթերից» մինչեւ փակ աչքերով ներկայացումներ՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին գալու են Հայաստան Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ
website by Sargssyan