Երեք աղբյուրի հեքիաթը

Երեք աղբյուրի հեքիաթը

Կար-չկար մի խեղճ այրի կին կար, որն ուներ երեք որդի: Այդ կինը ծեր էր ու հիվանդ և առանց ցուպի չէր կարողանում քայլեր:

– Խե’ղճ փոքրիկներ,- ասում էր նա,- մեզ մի ավանակ է պետք, որ դաշտում աշխատելիս օգնի:

– Մայրի’կ,- ասում է ավագ եղբայրը,- դրանից էլ հեշտ բան: Ինձ համար մի բլիթ պատրաստիր, և ես կգնամ տոնավաճառ` ավանակ բերելու:

Կար-չկար մի խեղճ այրի կին կար, որն ուներ երեք որդի: Այդ կինը ծեր էր ու հիվանդ և առանց ցուպի չէր կարողանում քայլեր:

– Խե’ղճ փոքրիկներ,- ասում էր նա,- մեզ մի ավանակ է պետք, որ դաշտում աշխատելիս օգնի:

– Մայրի’կ,- ասում է ավագ եղբայրը,- դրանից էլ հեշտ բան: Ինձ համար մի բլիթ պատրաստիր, և ես կգնամ տոնավաճառ` ավանակ բերելու:

Նրանք ապրում էին սև հացով և սառը ջրով, բայց մայրը նրա համար բլիթ պատրաստում է: Հաջորդ օրը` առավոտյան, ավագ եղբայրը բլիթը գրպանում մեկնում է:

Տոնավաճառի ճանապարհին հանդիպում է մի աքաղաղի.

– Բա’րև, աքլո’ր: Ես գնում եմ տոնավաճառից իմ մոր համար ավանակ գնելու: Վերցրու’ իմ բլիթից մի պատառ:

Նա հաջողության համար նրան տալիս է մի պատառ և շարունակում ճանապարհը: Հասնում է տոնավաճառ, ընտրում է մի լավ ու ուժեղ ավանակ և գնում այն: Այնուհետև բռնում է տունդարձի ճանապարհը:

Ճանապարհին նա գտնում է մի աղբյուր` այնքան ջինջ, այնքան թափանցիկ, որ երևում է նրա հատակի ամեն մի քարը: Ավանակը ծարավ էր և ձգում է իր սանձը: «Քանի որ ծարավ ես, քեզ պետք է ջուր տալ»: Եվ տղան նրան թողնում է ջրի մոտ: Բայց հազիվ էր ավանակը դիպչել ջրին, երբ սկսում է ցատկոտել, պարել այնքան ժամանակ, որ սանձը թուլանում և փախնում է:

Տղան մոր մոտ է վերադառնում առանց ավանակի:

-Խե’ղճ մայր, ես բերում էի մի գեղեցիկ և ուժեղ ավանակ: Բայց այդ ավանակը մի աղբյուր տեսավ , և երբ ջուր խմեց, անհետացավ:

Երեք օր հետո միջնեկ եղբայրը ասում է մորը.

– Մայրի’կ, ինձ համար նույնպես բլիթ պատրաստիր: Ես ուզում եմ գնալ տոնավաճառ` ավանակ բերելու:

Մայրը բլիթ է պատրաստում, և միջնեկ որդին մեկնում է տոնավաճառ:

Ճանապարհին, ինչպես իր եղբայրը, հանդիպում է աքաղաղին.

– Բար’և, աքաղա’ղ: Ես գնում եմ տոնավաճառ` իմ մոր համար ավանակ գնելու: Վերցրու իմ բլիթի կեսը,- և տալիս է իր բլիթի կեսը:

Նա հասնում է տոնավաճառ, գնում է ավանակը, անցկացնում է սանձը և բռնում տունդարձի ճանապարհ:

Աղբյուրը երևում է, ավանակը ձգում է սանձը` ջուր խմելու համար: Բայց տղան սանձը քաշում է այնքան ուժեղ, որ ավանակը չի մոտենում ջրին:

Մի փոքր ավելի հեռու, սակայն, նրանք գտնում են մեկ այլ աղբյուր` ավելի ջինջ, քան առաջինը: Ավանակն այս անգամ ավելի ուժեղ է քաշում սանձը և մոտենում է ջրին: Բայց հազիվ է դիպչում ջրին, անհետանում է:

Տղան ամբողջովին ամոթահար վերադառնում է տուն:

– Խե’ղճ մայր, ես մի սիրուն ավանակ էի բերում: Այն անցավ առաջին աղբյուրը, իսկ երկրորդում չկարողացա նրան պահել, իսկ երբ ջուր խմեց, նրան այլևս չտեսա:

Երեք օր հետո կրտսեր եղբայրը ասում է մորը.

– Խե’ղճ մայր, ինձ համար նույնպես մի բլիթ պատրաստիր: Ես կգնամ տոնավաճառ և մի ավանակ կբերում:

– Խե’ղճ փոքրիկ, դու այնքա~ն թույլ ես…

– Ինձ համար էլ բլիթ պատրաստիր:

Եվ երրորդ տղան բլիթը գրպանում գնում է ավանակ գնելու:

Տոնավաճառ չհասած` նրան նույնպես հանդիպում է մի աքաղաղ:

– Աքաղա’ղ, բա’րև: Ես գնում եմ տոնավաճառ` մորս համար ավանակ գնելու: Վերցրու’, խնդրում եմ, իմ ամբողջ բլիթը:

Հասնում է տոնավաճառ, մի լավ ավանակ է գնում, անցկացնում սանձը և բռնում տունդարձի ճանապարհը:

Առաջին աղբյուրի մոտ ավանակը սանձը ձգում է և ուզում է ջուր խմելու գնալ: Բայց տղան շատ ուժեղ քաշում է սանձը, և ավանակը առանց կանգնելու առաջ է անցնում:

Երկրորդ աղբյուրի մոտ ավանակը սկսում է ոստոստել, բայց տղան սանձը ձգում է այնքան ուժեղ, որ ավանակը շարունակում է ճանապարհը:

Հանդիպում են երրորդ աղբյուրին, որը կրկին շատ ջինջ էր: Այս անգամ էլ տղան շատ ուժեղ քաշում է սանձը: Ավանակը այս ջրի առջևով էլ անցնում է առանց դիպչելու և շարունակում ճանապարհը մինչև տուն:

Մայրը, որը նստած էր պատուհանի մոտ, տեսնելով որդուն, անակնկալի է գալիս և ասում.

– Խե’ղճ փոքրիկ, ի՞նչ արեցիր դու, որ քո եղբայրները չկարողացան անել:

– Մայրի’կ, ես իմ ամբողջ բլիթը տվեցի աքաղաղին` ինձ ոչինչ չթողնելով, իսկ աղբյուրներն այնքան ջինջ էին, որ չէի ուզում ավանակն այն պղտորեր:

Անրի Պուրրա
Ֆրանսերենից թարգմանեց` Աշոտ Գաբրիելյանը
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում