Փղի հյուր նապաստակը

Փղի հյուր նապաստակը

Փիղը մտքին դրեց խնջույք սարքել: Գարեջուր եփեց կանչեց կենդանիներին և ասաց.

– Այս գարեջուրը ես պետք է հյուրասիրեմ միայն եղջյուրավորներին, իսկ անկոտոշները թող հեռու մնան:

Բոլոր կենդանիները վախենում էին փղից, հնազանդվում էին նրան, իսկ նապաստակը մտածեց. «Լավ գարեջուր ունի առաջնորդը, ո՞նց անեմ, որ դրա համը տեսնեմ»:

Փիղը մտքին դրեց խնջույք սարքել: Գարեջուր եփեց կանչեց կենդանիներին և ասաց.

– Այս գարեջուրը ես պետք է հյուրասիրեմ միայն եղջյուրավորներին, իսկ անկոտոշները թող հեռու մնան:

Բոլոր կենդանիները վախենում էին փղից, հնազանդվում էին նրան, իսկ նապաստակը մտածեց. «Լավ գարեջուր ունի առաջնորդը, ո՞նց անեմ, որ դրա համը տեսնեմ»:

Եվ որոշեց խաբել փղին. թաքնվեց թփերի մեջ ու սկսեց սպասել ջահել եղջերուին: Երբ սա անցնում էր թփերի կողքով, նապաստակը թռավ նրա մեջքին, իսկույն կտրեց եղջյուրները և սոսնձով կպցրեց իր գլխին:

Եվ նապաստակը համարձակ ճանապարհվեց փղի մոտ` հյուրասիրության:

Երբ փիղը տեսավ նապաստակին, զարմացավ, բայց ասաց.

– Ամենալավ եղջյուրները նապաստակին են: Հարգա’նք ու պատիվ նրան. թող նա’ լցնի գարեջուրը:

Մյուս կենդանիները ևս սկսեցին գովաբանել նապաստակի եղջյուրները. Իսկ նապաստակն սկսեց լցնել գարեջուրը, և ագահություն անելով, իր բաժակում բոլորից շատ լցրեց:

Այնքան շատ գարեջուր խմեց նա, որ հարբեց, հարբեց այդ եղջյուրավոր նապաստակը:

Այդ ժամանակ հանկարծ փղի մոտ հյուրասիրության եկավ ծեր եղջերուն:

Նապաստակը հարցրեց նրան.

– Ինչո՞ւ ես այդպես ուշ գալիս, մի՞թե դու անկոտոշ ես:

– Ես եկել եմ տեսնելու թե ինչպես ես դու գարեջուր խմում,- պատասխանեց ծեր եղջերուն ու նստեց մի կողմ:

Հետո կամացուկ թեքվեց, նապաստակի ականջին շշուկով ասաց.

– Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:

Բոլոր հյուրերը տեսան, որ եղջերուն ինչ-որ բան ասաց. սկսեցին հարցնել նապաստակին, թե ի՞նչ շշնջաց եղջերուն:

Նապաստակը ծիծաղեց ու ասաց.

– Արժե՞ միթե ուշադրություն դարձնել նրա վրա: Ծեր եղջերուն այնքան է կերել խնջույքում, որ դատարկ բաներ է դուրս տալիս:

Լսելով այս խոսքը, ծեր եղջերուն նորից ասաց, բայց արդեն բարձրաձայն.

– Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:

Նապաստակը տեսավ, որ բոլորն իրեն են նայում, վախեցավ, դողդողաց իսկ եղջյուրները դրանից պոկվեցին ու ընկան գետին:

Վեր թռավ նապաստակն ու որքան ուժ կար ոտքերում, փախավ:

Աղբյուր՝ heqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում