Կարգավորել մտքերը

Կարգավորել մտքերը

Մաքրություն պահպանեք տանը, փողոցում, դպրոցում, – հաճախ էր լսում Կարենը: Հագուստդ չկեղտոտես, – պատվիրում էր մայրիկը: Ձեռքերդ լվա` հետո հացի նստիր,-լսում էր հայրիկից:

Մտքերդ մաքուր պահիր, – մի անգամ ասաց տատիկը: Կարենը բոլորին խոստանում էր:Տատիկին էլ խոստացավ,բայց երկար ժամանակ մտածում էր ու չէր հասկանում տատիկի ասածը. «մտքերն ինչպես մաքուր պահել»: Մի օր որոշեց հարցնել տատիկին.

-Տատիկ, ես ինչպես կարող եմ մտքերս մաքուր պահել:

Տատիկը ժպտաց նրան: Ուրախացավ, որ թոռնիկը մտածել է իր պատվիրանի վրա:

– Երբ մտքովդ անցնում է արևածաղկի սերմը թքել շքամուտքում, դա արդեն կեղտոտ միտք է: Երբ մտքիդ մեջ որոշում ես հարևանի այգին մտնել գողության` դա էլ անազնիվ միտք է: Երբ մտածում ես առանց դաս սովորելու գնալ դպրոց, դա էլ ծույլ միտք է: Երբ նախանձում ես ու ծեծկռտուք սարքում, դա էլ չար մտքերից է: Դու պետք է կարգավորես մտքերդ և մաքրես դրանք, – Կարենի գլուխը շոյելով պատվիրում էր տատիկը: Այդ օրվանից Կարենը հաճախ էր կարգավորում մտքերը, ազատվում անցանկալի ու վատ մքերից: Նա դարձել էր օրինակելի աշակերտ, լավ ընկեր էր: Քիչ էր պատահում, որ նրան հայրիկը կամ մայրիկը դիտողություն անեին:

Կարենը իր բոլոր ընկերներին փոխանցում էր տատիկի պատվիրանը` կարգավորել ու մաքրել մտքերը։

Հասմիկ Աջամյան
Աղբյուր՝ heqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում