Աշխարհի լավագույն սոպրանոներից Բարբարա Ֆրիտոլին վաղը հանդես կգա Երևանում

Աշխարհի լավագույն սոպրանոներից Բարբարա Ֆրիտոլին վաղը հանդես կգա Երևանում

Առաջին անգամ ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մեր ժամանակների լավագույն սոպրանոներից մեկը՝ Բարբարա Ֆրիտոլին: Այս մաիսն տեղեկացնում է Panorama.am-ը։

Մշակույթի նախարարությունից մանրամասնում են, որ ծրագրում կհնչի Մալերի 4-րդ սիմֆոնիան՝ Ֆրիտոլիի մասնակցությամբ, և Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան: Հայաստանում հանդիսատեսի համար անակնկալ է պատրաստել Ֆրիտոլին:

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Բարբարա Ֆրիտոլի. գեղեցիկ կին, որն իր բնավորության ամենավառ գիծը համարում է ազատ շփումը մարդկանց հետ: Ընկերների մեջ ամենաշատը գնահատում է անկեղծությունը, կոլեգաների մեջ՝ կոռեկտությունը: Նրա համար ամենամեծ երջանկությունն իր դստեր ծնունդն է: Իսկ եթե չընտրեր երգչուհու մասնագիտությունը, կդառնար զինվորական:

Բարբարա Ֆրիտոլին (սոպրանո, Իտալիա) համալրում է մեր ժամանակների լավագույն սոպրանոների ցանկը՝ Աննա Նետրեբկո, Անգելա Գեորգիու, Ռենե Ֆլեմինգ: Ֆրիտոլիի խաղընկերներն են եղել Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Խոսե Կարերասը, Բրայն Թորֆելը, Իլդար Աբդրազակովը, Ռոբերտո Ֆրոնտալին, Ռուջերո Ռայմոնդին, Մարիո Լանցան, Ֆերուչո Ֆուրլանետոն և այլ մեծանուն երգիչներ:

Ֆրիտոլին ելույթներ է ունեցել մերօրյա դիրիժորական արվեստի հսկաներ Կլաուդիո Աբբադոյի, Ռիկարդո Մուտիի, Վալերի Գերգիև, Լորին Մաազելի, Զուբին Մետայի, Անտոնիո Պապանոյի, Դանիել Գատիի, Ջեյմս Լիվայնի, Ռիկարդո Շայիի և այլ աշխարհահռչակ դիրիժորների ղեկավարությամբ:

Բարբարա Ֆրիտոլին հանդես է եկել Լա Սկալա, Մետրոպոլիտեն օպերայի, Wiener Staatsoper-ի, Լոնդոնի Քովենթ Գարդենի, Փարիզի ազգային օպերայի, Ֆլորենցիայի Տեատրո Կոմունալեի, Բարսելոնայի Gran Teatre Liceu-ի և այլ հեղինակավոր թատրոնների բեմերում: Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի, Վիենաի ֆիլհարմոնիկի, Չիկագոյի սիմֆոնիկի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկի, Բոստոնի սիմֆոնիկի, Լոնդոնի սիմֆոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ:
Նրա նշանակալի դերակատարումներից են՝ Կոմսուհի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Դեզդեմոնա («Օթելլո»), Ֆյորդիլիջի («Այսպես են վարվում բոլոր կանայք»), Լիու («Տուրանդոտ»), Դոննա Աննա («Դոն Ջովանի»), Էլեկտրա («Իդոմենևս»), Վիտելիա («Տիտոսի բարեսրտությունը»), Լուիզա Միլլեր (համանուն օպերա), Լեոնորա («Տրուբադուր»), Մարգարիտա («Ֆաուստ»), Էլիզաբեթ («Դոն Կառլոս»), Քույր Անժելիկա (համանուն օպերա), Նեդդա («Պայացներ») Ամելիա Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա») և այլ դերերգեր:

Բազմիցս մասնակցել է օրատորիալ գործերի կատարմանը. Վերդի՝ Ռեքվիեմ, Բրամս՝ Գերմանական ռեքվիեմ, Պերգոլեզի՝ Stabat Mater, Ռոսինի՝ Stabat Mater, Մոցարտ՝ Մեսսա c-moll, ինչպես և Մալերի թիվ 4 սիմֆոնիան և այլ գործեր:

Ունի բազում ձայնագրություններ Sony, EMI, BMG, Erato հանրայտ ձայնագրման ստուդիաների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում