ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև իրակնացվող գրքափոխանակության ծրագրի շրջանակում Սբ. Էջմիածնի Մատենադարանը գիրք է նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանին:

Մատենադարանի տնօրինությունն ու Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի տեսչությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ազգային գրադարանին՝ գրքերի տրամադրման և արդյունավետ համագործակցության համար:

Վստահ ենք՝ նվիրաբերված գրականությունը նորովի կհարստացնի Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գրադարանը և մեծապես կնպաստի սաների կրթական որակի բարձրացմանը:

Այս գեղեցիկ նախաձեռնությունը կլինի շարունակական:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում