Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին

Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին

Ապրիլի 20-ին Զվարթնոց տաճարում կայանալիք էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը և Հայաստանում Եվրոպական միության մշակութային ժառանգության տարվա պաշտոնական բացումը տեղափոխվում է հունիսի 16-ին: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ:

Նման եղանակային պայմանները կխափանեն ապրիլի 20-ին՝ Զվարթնոց տաճարում նախատեսված երաժշտական միջոցառմանն ու համերգի իրականացմանը:

Համերգի անկցաման վայրը, ժամը և ծրագիրը մնում է անփոփոխ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում