Ակունք համայնքում գնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է

Ակունք համայնքում գնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մի շարք համայնքներում:

Մաքրվել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մերձակա տարածքը և Վանատուր թաղամասից Թեղենիս սար տանող ճանապարհի մոտ 2 կմ երկարությամբ հատվածը: Մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանի և համայնքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների հետ մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև կրթօջախի տնօրենությունը, համայնքի ղեկավարը, Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուները:

Ավատին` կազմակերպիչները խոսել են հուշարձանների պահպանության գործում նմանօրինակ նախաձեռնությունների անհրաժեշտության մասին, ծանոթացրել հուշարձանների պահպանությանը վերաբերող օրենսդրությանը՝ նպատակ ունենալով կանխել հուշարձանների տարածքում իրավախախտումները։ Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի մասնագիտությամբ պատմաբան աշխատակիցը անդրադարձել է միջնադարյան գերեզմանատան արձանագիր տապանաքարերին ու խաչքարերին՝ նրանց ստեղծման պատմությունը կապելով Ջրառատ գյուղի հիմնադրման հետ:

Համանման միջոցառում է իրականացվել նաև Աբովյանում ու Պտղնիում: Քաղաքի թիվ 2 հիմնական և Պտղնիի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու մանկավարժները մաքրել են ԵԱԶ հուշարձանների, Պտղնիի տաճարի տարածքները: Միջոցառման ավարտին մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և ներկայացրել օրվա խորհուրդը։

Ակունք համայնքում գտնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի նախաձեռնությամբ ու դպրոցի բարձր դասարանցի աշակերտների, բնակիչների օգնությամբ։

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում