Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում

Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, շարժական ցուցավահանակների վրա ներկայացվել են մարզի ու Արևմտյան Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձանները, վիշապաքարերը, ժայռապատկերները: 

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 200-ից ավելի լուսանկարներում Կոտայքի մարզի Եղվարդի սուրբ Նշան եկեղեցին է, Թեժառույք վանական համալիրը, ամրոցները և այն:

Հաջորդ ցուցավահանակը հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի մասին է: Ներկայացվել են Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի ու Ջավախքի վիշապաքարերը, դրանց ընդհանուր բնութագրությունը: Արգելոց-թանգարանի այցելուները առանձին ցուցավահանակի վրա կարող են ծանոթանալ և բովանդակալից տեղեկություն ստանալ Երկրորդ Աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող (ԵԱԶ) ու Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների, մարզի ժայռապատկերների, սեպագիր արձանագրությունների, աշտարակների, Գառնի տաճարի, 6-7 դդ. եկեղեցիների պատմությանը:

Արգելոց-թանգարանի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով բացված ցուցադրությունը ընդհանուր առմամբ 400-ից ավելի լուսանկարներ է ընդգրկում:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում