USD
EUR
RUB

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 5

 
 

Ողբերգությունն այս սիրեվ ճաշկող
սրտերում թող որ
Շնորհիդ լու՜յսը մտնի և բնակվի։
Եթե պատահի, որ ինձ համար
բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն,
Ինձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ,
որոնք կենդանի են քեզ համար․
Եթե սրանով մեղքերը մաքրող
արցունքներ կաթեն աչքերից,
Ով խնամակալ, անձրևիր նաև
նրանք ինձ վրա։
Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝
Թող փրկվածներին լինեն դասակից։
Քո կամքով, օրհնայալ, թող որ նաև ես
համարվեմ փրկված։
Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ
մեկի սրտի խորքերից
Հնչեն հառաչներ աստվածահաճո,
Թող որ նրա հետ, ո՜վ բարձյալ, և ես
օգտվեմ քեզանով․
Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով
առքեզ կարկառվի,
Թող իմ ձայնի հետ հասնի, միանա
Եվ այս աղերսանքն առ քեզ
մատուցվող՝ աղոթքների․
Եթե ուրիշներն էլ պաղատանքներ
երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
Նրանցով ես էլ թող որ քեզ կրկին
նվիրված լինեմ։
Եթե բանավոր պատարագն այս իմ
հաճո լինի քեզ և գնահատես,
Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմ,
թող քեզ ընծայվի․
Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ
նվաղի տկար,
Թող կանգնի դարձյալ հառաչանքների
այս հաստարանով՝ քեզնով հուսադրված․
Եթե ամբարտակն ապահովության
խորտակվի մեղքով,
Թող որ քարերովն այս պատշաճապես
կառուցվի դարձյալ, աջովդ պաշտպանված․
Եթե հանցանքի սրով կտրվի հույսի
լարը ձիգ,
Ամենակալիդ կամքով թող դարձյալ
կցվի ամրապես՝ քո պատվաստումով․
Եթե հոգեկան ցավի մի վտանգ
պաշարի մեկին մահացու կերպով․
Թող որ փրկություն գտնի սրանով՝
հույսով ապրելու,
Ով կեցուցիչդ քեզ աղոթողի։
Տարակուսանքի տագնապով եթե
խոցոտվի մի սիրտ,
Թող քո քաղցրությամբ՝ բուժվի սրանով
և առողջանա․
Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն
ընկղմել է խոր անդունդի մեջ,
Այս կարթով թող որ դեպի լույս գա՝
քո պաշտպանությամբ․
Թե խավարային գործերով թմրած ՝
ուժասպառ է ոք,
Թող որ զորանա քեզ ապաստանած,
միա՜կ ապավեն․
Եթե պահպանակը վստահության լքել է
մեկի հոգին,
Այս միջնորդությամբ թող ձեռքդ նրան
ընդունի դարձյալ և ամրապնդի,
Եթե ոք հսկող պահապաններից
հեռու դեգերի,
Այդպիսին թող որ սպասի սրանով
նորոգչիդ դարձին․
Եթե դիվային ջերմի սարսուռը
խռովի մեկին,
Սթափվի թող նա խաչիդ խորհրդի
Այս խոստովանված ու երկրպագված
նշանի առջև․
Անօրենության խորտակիչ հողմի
մրրիկը եթե
Մարդու մարմնեղեն շինվածքն
աշխարհի ծովում հարվածի,
Թող որ քո կողմից շինված այս ղեկով,
առագաստներով խաղաղվի՜ դարձյալ։
Դ
Մատյանն այս ողբերի, որ քո անունով
սկսեցի, բարձրյա՜լ,
Թող կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և
մարմնի ցավերը բոլոր։
Սկսածն այս իմ՝ իր ավարտին
հասցրու դու
Եվ թող քո հոգին խառնվի սրան։
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ
շնորհածդ այս բանաստեղծույանը,
Քանզի դու ես լոկ տալիս զորություն
վհատ սրտերին
Եվ ընդունում փա՜ռք բոլորից․ ամեն։

Լրահոս
Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ
website by Sargssyan