Times.am | Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին
USD
EUR
RUB

Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին

 
 

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության դրամաշնորհով շարժական գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» ( «Բիբլիոբուս») ձեռք կբերի (60 հազար դոլար կտրամադրի Չինաստանի դեսպանությունը և 30 հազար դոլար՝ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը): Այդ մասին քառակողմ համաձայնագիրն այսօր կնքվեց Հայաստանի Ազգային գրադարանում։

«Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ ու ավելի քան 200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին ու համապատասխան ժամանակացույցով կաշխատի մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,- համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,- արձագանքեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:

«Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, «Գրաբուսը» պատրաստ կլինի շուրջ երկու ամսից: Այն կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր: «Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»: «Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մեկ տարի առաջ ընկերության մասնաճյուղը բացվեց նաև Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Լրահոս
Ո՞ւր, հոգիս Բոլոր խնդիրները ձեր հաղորդագրության մեջ չեն տեղավորվի. «Ծիրանի ծառ» փառատոնի տնօրեն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1995-2018 ԹԹ. Ի՞նչ է նշանակում Հաղորդություն «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Միքայել Պողոսյան․ Խոսքեր Պարույր Սևակին Ինձանից այնքան ես բացակա եղել Ջրերի վրայով քայլողը Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է… «Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները
Ամենաընթերցված
website by Sargssyan