USD
EUR
RUB

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկու ղեկավարությամբ

 
 

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 19-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը հանդես է եկել հանրահայտ դաշնակահարուհի Ջուլյա Զիլբերքվիթի հետ։ Համերգը ղեկավարել է մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին՝ միաժամանակ հանդես գալով որպես ջութակահար։ Երաժիշտները ունկնդիրներին մատուցեցին շատ հետաքրքիր ծրագիր՝ «Concerto Extravaganza» խորագրով։ Երեկոյի ընթացքում հնչեցին՝ հատված Օտորինո Ռեսպիգիի սյուիտից, Ալեքսեյ Շորի՝ Ջութակի եւ լարային նվագախմբի համար «Մանհեթնի տարվա չորս եղանակները» շարքը (մենակատար՝ Դմիտրի Սիտկովեցկի, ջութակ), Անտոնինո Վիվալդի/Յոհան Սեբաստիան Բախ երկու կոնցերտ՝ Ջուլյա Զիլբերքվիթի մշակմամբ (մենակատար՝ Ջուլյա Զիլբերքվիթ) եւ Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակները» (մենակատար եւ դիրիժոր՝ Դմիտրի Սիտկովեցկի, ջութակ)։

Ի՞նչն է ստիպել Ջուլյա Զիլբերքվիթին փոխադրել Վիվալդիի ստեղծագործությունը. լրագրողի այս հարցին դաշնակահարուհին պատասխանեց, որ Վիվալդին գրել է բազմաթիվ կոնցերտներ նվագախմբի համար, բայց ոչ մեկը՝ ստեղնաշարային գործիքների համար։ Ուստի որոշեց փոխադրումներ կատարել դաշնամուրի համար։ Ընդ որում, սա դաշնակահարուհու առաջին փոխադրումը չէ։ Ժամանակին նա փոխադրել է նաեւ Շոստակովիչի կոնցերտներից մեկը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1996 թվականին՝ դիրիժոր Սիտկովեցկու գլխավորությամբ։

Ջուլյա Զիլբերքվիթը նշեց նաեւ, որ ուրախ է ելույթ ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. սա իրենց առաջին համագործակցությունը չէ։ Եվ ամեն անգամ հաճույքով է ելույթ ունենում պորֆեսիոնալ այս կոլեկտիվի հետ։

Երեկոյի ընթացքում ներկայացվեց երկու գործ՝ նվիրված տարվա եղանակներին։ Լրագրողի հարցին՝ արդյոք կա՞ աղերս այդ երկուսի միջեւ, Դմիտրի Սիտկովեցկին պատասխանեց, որ տարվա եղանակները շատ կոմպոզիտորների հուզող թեմա է, քանի որ այն արտացոլում է կյանքի ցիկլը։ Ըստ երաժշտի՝ յուրաքանչյուր կոմպոզիտոր տարվա եղանակի իր ընկալումն ու արտահայտչամիջոցն ունի։

Մամուլի հաղորդագրություն

Լրահոս
Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ
website by Sargssyan