Ո՞ւր ես, մայր իմ

Ո՞ւր ես, մայր իմ

Ո՞ւր ես, Մայր իմ, քաղցր և անոյշ,
Սէր ծնողիդ զիս այրէ:
Լցան աչք իմ դառն արտասւօք,
Ոչ ոք ունիմ, որ սրբէ:
Ջուր խնդրեցի, քացախ արբի
Անօրինաց ձեռանէ:
Ազդ արարէք մօրն իմոյ,
Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ
Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո՛վ Մարիամ Մագդաղինէ
Եւ ազգակից Սողոմէ.
Վա՛յ ինձ, Յիսուս Միածին
Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ
Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ,
Առանց քեզի մնացի որբուկ.
Ո՛վ Մարիամ, եւ դուք, կանա՛յք,
Ինձ հետ լացէք, ողբացէք:

Կատարում՝ «Շարական» անսամբլի
Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում