USD
EUR
RUB

Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին

 
 

Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցներին։

«Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։
Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։

Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։

Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։

Հ.Գ. Մի խոչընդոտեք մարդկանց ազատ կարծիքն ու բողոքն արտահայտելու իրավունքը։ Պետք չէ զարմանալ։ Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանը։

Աղբյուր՝ Aysor.am:

Լրահոս
Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել Նարե Աղրամանյան․ Ծիրանի ծառ Հաջորդ անգան Նոր աշխարհ, հին խաղացանկ Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով Մյունխենը ծափերով և բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին Նոր ծաղիկ Կածանն ինձ տաներ Ներիր ինձ Եթե աշխարհը նույնն էր մնալու Գրիգոր Նարեկացուն նվիրված ֆիլմ կնկարահանվի «Կինս րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երևանում» «Ազգային երգարան». Լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարարին Բուլղարացի հանրահայտ երաժիշտը հանդես կգա Երևանում «Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ»․ Միջոցառում՝ ՀՀ-ում Եվրոպայի օրվա տոնակատարությունների և Լեհաստանի Անկախության 100-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ Ալ Այլուղդ, Գարուն ա, Քելե, քելե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մաքրություն է պետք Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ Սիրանուշի կատուն Իմ դեղձանիկները Քույրերը Մոլախոտը Աիդան Ներկարարը Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի
website by Sargssyan