Գարեգին Նժդեհի հզոր մտքերից

Գարեգին Նժդեհի հզոր մտքերից

Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել: Ամեն հայ դա դու ես. ճակատագրով եղբայր է ամեն հայ: Ներիր, Տե՛ր, ներիր, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դեմ: Աշխարհում գրեթե չմնաց մի ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար: Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը: Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա: Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր: Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:

Գարեգին ՆԺԴԵՀ

Հետևեք մեզ նաև Telegram-ում