Ապրել խաղաղ

Ապրել խաղաղ

Մոլորակը դանդաղ պտտվում է
Տիեզերքը խռով բողոքում է
Հայացք դեպի երկինք
Այնտեղ աչքեր կան ջինջ
Մեկ դարյա պատմությունը ջնջում են
Սրտերում ցավը մեծ խորացնում են
Երբեք չենք մոռանա
Թե աշխարհն էլ ուրանա
Ապագան մեր լուսավոր դեռ սպասում է
Անցյալում թողած մեր պարտքը կանչում է

Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա
Աչքերի արցունքն ու ցավը վերանա
Թող խաղաղ բացվի երկինքը
Որ անհոգ ապրի մանկիկը
Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը
Թող հավատը հոգիները չլքի
Որ այլևս այս չարիքը չգործվի
Բարեկամ ապրեն ազգերը աշխարհի
Երկնքից լույս իջնի
Խաղաղվի

Անտարբեր հորիզոնը անշուք է
Մարդկային կյանքը մեր մի մանրուք է
Չենք ուզում սպասել
Պետք է նոր աշխարհ կերտել
Մանուկները բոլոր հավաքվել են
‘Ապրել խաղաղ’ պայքարին միացել են
Վերջ անգութ հոգուն
Թող տիրի խաղաղություն
Ապագան մեր լուսավոր դեռ սպասում է
Անցյալում թողած մեր պարտքը կանչում է

Մեր ձայնը բարձրացնում ենք
Հանուն խաղաղ կյանքի պատգամ
Փրկենք այսօր վաղվա մեր ապագան

Երգի հեղինակ՝ Լիլի Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում