Ադանա

Ադանա

Հին Կիլիկիայի ծոցում դու բազմած
Ինչպես արծիվների մագաղաթ,
Երկնքից լազուր, օդդ ջինջ մաքուր
Հաճն Զեյթունցիս մեր Ադանա։
Քրիստոնյա հայեր, Աստծո հավատքով
Դպրոց ու վանք էին կառուցում։
Ու այդպես խաղաղ, հույս երազանքով
Ապրում էին ու կերտում, սիրով։
Հայատյաց թուրքը՝ արնոտ աչքերով,
Ջնջել էր ուզում հային իսպառ։
Ծածկոտ մոլեգին, թրերով զինված
Եկան նրանք անպաշտպան մարդկնաց վրա։
Ճիչ ու աղաղակ լսվեց ամենուր
Արնով ներկվեցին դաշտ ու սուր
Ընկան անարդար ծեր ու մանուկ ու մայր։
Որն է մեղքը պատասխան չկար։
Գիշերվա մթին ովքեր փրկվեցին
Անտարբեր աշխարհից դառնացած։
Բռնեցին անծայր գաղթի ճանապարհ
Հույս հավատով լեցուն անաստված
Անապատի մեջ արցունք աչքերով,
Առվակ էին փնտրում փափագ շուրթերով։
Քարը բարձ դարձրած, մանկիկին գրած,
Աղոթք էին անում այն առ Աստված։
Հետապնդվողները հրաժարվեցին իրենց կյանքից։
Եվ իրենց տեղը գտան Աստծո մոտ՝ հավիտենական կյանքում։
Եթե նույնիսկ աշխարհը մոռանա, Աստված
Կհիշի նրանց չարչարանքները։
Նրանք այլևս չեն չարչարվի, քանզի Աստծո
Միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, որը
Մահացավ ու համբարձվեց, կլինի նրանց հովիվը։
Եվ կուղեկցի դեպի զուլալ աղբյուրները,
Ու կմաքրի արցունքները նրանց աչքերից։
Եվ նրանք փարվելով Աստծո գահին կերգեն Աստծո երգը․
Եղել է, կա, և միշտ կլինի։
Փառք տանք մենք Աստծուն
Մեր սուրբ Քրիստոսին,
Որ փրկեց մեր ազգը հնօրյա։
Հույսով, հավատքով ու անվերջ սիրով։
Կապրենք հավերժ մենք
Սուրբ Քրիստոսով։

Գործիքավորում և նվագակցում`  Արա Գևորգյան
Խոսքերի հեղինակ՝ Դենիել Դեքեր
Հայերեն տեքստի հեղինակ՝  Հենրիկ Անասյան
Երգը ներկայացնում են՝ Սևակ Ամրոյանը, Մհերը և Գուժ Մանուկյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում