ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության և Երաժշտության առարկաների ուսուցիչների ընդունելություն:

Կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

– Անձնագրի պատճեն 1 օրնակ (առնվազն 4 տարվա վավերականությամբ),

– Սոցիալական քարտի պատճեն 1 օրինակ,

– Աշխատանքային գրքույկ,

– Դիպլոմի պատճեն,

– Ինքնակենսագրություն,

– Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,

– Լուսանկար 4 հատ, որից 2-ը՝ (5 x 5), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա), իսկ մյուս 2-ը՝ (3 x 4)

– Մկրտության վկայական,

– Փոստային հասցե:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2018 թ. ապրիլի 26-ից մայիսի 30-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00:

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Տեղեկությունների համար

1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,

2. գրել՝ [email protected] էլ.հասցեին

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել` armeniancollege.edu.in կայքէջը և Armenian College & Philanthropic Academy ֆեյսբուքյան էջը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում