Վենգերով. Գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին

Վենգերով. Գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին

Երեկ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Երեկոյի ամբողջ ընթացքում մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչում էր Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։Այս մսին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Դիրիժորի և մենակատարների միջև փոխըմբռնումը շատ կարևոր է ելույթի համար, նույնիսկ շատ ավելի կարևոր քան միայն պրոֆեսիոնալիզմը։ Եվ պետք է ասեմ, որ այդ փոխադարձ զգացողություններն ու ըմբռնումը իմ ու Սերգեյ Սմբատյանի միջև կա, և դա շնորհիվ մեր ընկերության ու այն բանի, որ Սերգեյն ինքը նույնպես ջութակահար է։ Պետք է խոստանամ, որ գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին, որպեսզի միասին կատարենք Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար»,- նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Վենգերովը՝ ավելացնելով, որ իրեն միշտ տպավորում է այն էներգիան, էնտուզիազմը, որը ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգի ավարտին որպես բիս երաժիշտները կատարել են մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Հիշեցնենք, որ Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ որպես պաշտոնական նվագախումբ հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում