Հայկ Տիգրանյան

Հայկ Տիգրանյան
Հայ օպերային երգիչ (բաս)՝ Հայկ Ժիրայրի Տիգրանյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 30-ին։ Հոբոյահար Ժիրայր Տիգրանյանի և երաժիշտ Գայանե Սարգսյանի որդին է։
 
1996 թվականին կատարել է Քաջ Նազարի դերերգը համանուն մյուզիքլում (ռեժիսոր՝ Նարեկ Դուրյան)։
 
1997 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, իսկ 2006 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների բաժինը՝ որպես հոբոյահար։
 
2008 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի վոկալ բաժինը։
 
2002 թվականին որպես հոբոյահար աշխատել է Ռուսաստանի Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում, դիրիժոր Խիլկևիչի ղեկավարությամբ և 2004-2006 թթ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում՝ հոբոյահար և հոբոյների խմբի կոնցերտմայստեր։
 
2003 թվականից Հայկ Տիգրանյանը երգել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 2008 թվականից՝ մեներգիչ։
 
2011 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Եվգենի Օնեգին» թատերականացված համերգում հանդես է եկել Զարեցկիի դերերգով՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
 
Մասնակցել է Գեղամ Գրիգորյանի և Պատրիցիա Պաչեի (Իտալիա) վարպետության դասընթացներին։

Հայկ Տիգրանյանը համագործակցել է դիրիժորներ՝ Դյադյուրայի և Խիլկևիչի (Ռուսաստան), ինչպես նաև ռեժիսորներ Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (Ռուսաստան), Ջորդանիա Գայոզի (Վրաստան), Իռկին Գաբիտովի (Ռուսաստան) հետ։

 
2012 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Ամերիկայում` Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա:
 
2013 թվականի հունիսի 1-ին «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Հայ մեներգիչների Գալա համերգին։
 
Իմ հայրենիք Վան
 
Թուրքի սրտում մի խոր վերք ես, բուժել չի լինի,
Վասպուրականն ու Տուշպան ես, ջնջել չի լինի,
Գերի քաղաք խիզախ հայկեան,
Սիրտն ու հոգին, դու` հայութեան,
…Օտարության մեջ, պոկված սիրտը` մեր,
Իմ հայրենիք, Վան։

Արդարությունն ասում են թէ երբեք չի կորչի,
Ազատության ջահըքո մեջ երբեք չի հանգչի,
Գերի քաղաք խիզախ հայկեան,
Սիրտն ու հոգին, դու` հայութեան,
…Օտարության մեջ, պոկված սիրտը` մեր,
Իմ հայրենիք, Վան։

Վանը միշտ էլ թուրքի համար վրեժ է եղել,
Ազատության, անկախության դրոշ է եղել,
Գերի քաղաք խիզախ հայկեան,
Սիրտն ու հոգին, դու` հայութեան,
…Օտարության մեջ, պոկված սիրտը` մեր,
Իմ հայրենիք, Վան։

Երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Արմեն Մանդակունյան

Կատարում՝ Հայկ Տիգրանյանի
Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ
Դիրիժոր՝ Նատալի Գալստյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում