ՍԵՒԱՆ

ՍԵՒԱՆ

Ծարա՛ւ եմ։

Ծովափի սուր քարերի վրայ ոտաբոբիկ
ման եմ եկել մի պուտ լազուր որոնելով –
ի զո՛ւր։
Ամպերը պատռած ուղտանման լեռների հետ
խօսում են ցած,
ու չգիտեմ՝ ե՞ս եմ, ե՞ս չեմ…
Հայ պատմութեան կարաւանը կանգ է առել
երկնքի մօտ,
պառկել յոգնած՝ հորիզոն է որոճում։
Ե՞ս եմ, ես չեմ… կրկներեւոյթ։
Կրկէսի մէջ մեծ մի տրապէզ
ու լուսաւոր մի երեկոյթ
հրեշտակների՝ սպաննւած այնտեղ Այրիվանքում,
դեղնած, քանդւած քարերի մօտ։
Ալիքներր բաց են անում գորշ մի կարպետ,
քամին զիստերս է խածնում –
նիստը բացւած է, պարոններ, Սեւանա լճում։

Ծարա՛ւ եմ։

Կոստան ԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում