Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Միկկելե քաղաքի եպիսկոպոսին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Միկկելե քաղաքի եպիսկոպոսին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու Միկկելե քաղաքի եպիսկոպոս Սեպպո Հեկկինեին և Վերապատվելի Տիմո Ռոսկվիստին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ փոխադարձ այցելությունների շնորհիվ վերջին տաս տարիների ընթացքում ձևավորված երկու Եկեղեցիների ջերմ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու առավել ամրապնդվել:

Իր հերթին Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Սեպպո Հեկկինեն շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար` ներկայացնելով Հայաստանի սրբավայրեր կատարած իր այցելություններից ստացած տպավորությունները:

Լյութերական Եկեղեցու եպիսկոպոսը վստահեցրեց Նորին Սրբությանը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած վերջին զարգացումների այս օրերին աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Եկեղեցիների առջև ծառացած զանազան մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում