Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան

Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի: Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է ռեժիսորի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացնել: Առաջին հետազոտությունները կրիտիկական որևէ շեղումներ չկան, բայց կան որոշակի խնդիրներ: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ Ջիգարխանյանը կկարողանա վերադառնալ թատրոն»,- նշել է նա:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, որ դերասանը Մոսկվայում շտապ հոպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ: Սակայն Սողոմոնյանը հերքել է այդ լուրերը: Նրա խոսքով՝ բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացնել այն բանից հետո, երբ Ջիգարխանյանը վերջին օրերին իրենց թույլ է զգացել, սակայն նրա վիճակը նորմալ է։

Աղբյուր՝ Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում