Դուն իմ մուսան ես

Դուն իմ մուսան ես

Դուն իմ մուսա՜ն ես,
Առանց քեզի երգել չեմ կարող։
Սրտիս տավի՜ղը
Բացի քեզնից էլ չունիմ լարող։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Զարդ ու զարդարանք
Ինչիդ է պետք, դուն անգին զարդ ես։
Մարմինդ զուգված
Ալ խալերով, դրախտի ղուշ ես։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել, փնջիկդ գարնան:
Քեզ ջան եմ տալիս, չես հասկանում,
Անգութ հոգեհան։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Խոսք՝ Գուսան Շերամի
Մշակում՝ Գևորգ Մանասյանի

Կատարում՝ Գոհար Գասպարյանի
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում