Հայցում եմ յուրաքանչյուրիցդ՝ ձեր գրառումները զերծ պահեք հայհոյանքներից. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայցում եմ յուրաքանչյուրիցդ՝ ձեր գրառումները զերծ պահեք հայհոյանքներից. Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, ա՛յն է պղծում մարդուն: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»,- ասում է Տեր Հիսուս:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Համազգային վերազարթոնքի, միասնականության, հույսի և լուսավոր գալիքի սպասումների այս օրերին եղբայրաբար հայցում եմ յուրաքանչյուրիցդ՝ ձեր կարծիքներն ու գրառումները զերծ պահեք հայհոյանքներից, մեղադրանքներից, ատելությունից, չարախոսությունից, որոնք վայել չեն ոչ միայն քրիստոնյային, այլև մարդ արարածին: Հայհոյանքը կարծիք չէ, տեսակետ չէ, այլ խոսքի մակարդակի վրա ահաբեկչություն է: Թավշյա հեղափոխությունը սիրո և հանդուրժողականության շարժում է, առաքելությունը՝ յուրաքանչյուրիս ներքին դրական վերափոխումը, որի գործնական օրինակը տալիս է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր զուսպ, հավասարակշիռ և կիրթ կեցվածքով: Հայհոյանքներով, չարախոսություններով և լկտի արտահայտություններով մի՛ պղծեք ինքներդ ձեզ՝ մեղանչելով մեր սրբությունների ու արժեքների դեմ, գիտակցված թե չգիտակցված: Մեր միասնականության, հզորության և հայրենաշինության գրավականը փոխադարձ սերն է. «Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, նա տակավին խավարի մեջ է»:

Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում