«Ժամանակը կանգ է առել». շվեդական ABBA խումբը բեմ է վերադառնում

«Ժամանակը կանգ է առել». շվեդական ABBA խումբը բեմ է վերադառնում

Շվեդական ABBA փոփ-խումբը վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ երկու նոր ստեղծագործություն է ձայնագրել։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Երաժիշտները խոստովանեցի նոր ստեղծագործությունները համագործակցությունը վերականգնելու որոշման «անսպասելի արդյունքն» են։

«Մենք չորսով որոշել ենք, որ հրաշալի կլիներ ձայնագրման ստուդիա վերադառնալ 35 տարի անց, ու պարզվեց, որ ժամանակը կանգ է առել»,- ասված է խմբի թվիթերյան էջում։

Դեռևս չեն հայտնում նոր երգերի հրապարակման ամսաթիվը, սակայն նշվում է, որ դրանցից մեկը՝ I Still Have Faith In You –ն, դեկտեմբերին առաջին անգամ կհնչի BBC և NBC հեռուստաալիքների համատեղ հաղորդման ժամանակ։

Խմբի ներկայացուցիչներից մեկը խոստովանել է, որ նոր երգերը հնչում են առաջվա պես, բայց նաև նորովի, սակայն առաջիկայում կայանալիք համերգային շրջագայության ժամանակ այդ երգերը չեն հնչելու։

ABBA խումբը հիմնադրվել է 1972 թ. և անմիջապես դարձել է սուպերխումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում