Էստոնական

Էստոնական

Երբ կհոգնես , կգազազես աշխարհից՝
Դարձիր ինձ մոտ, վերադարձի ր դու նորից.-
Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենա նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Խոսք՝ Վահան ՏԵՐՅԱՆԻ
Կատարում՝ Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում