2017թ-ին Հայաստանում ցուցադրվել է 3 220 ներկայացում, իսկ թատրոններ հաճախել է 575.2 հազար մարդ

2017թ-ին Հայաստանում ցուցադրվել է 3 220 ներկայացում, իսկ թատրոններ հաճախել է 575.2 հազար մարդ

Ըստ թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2017թ. ներկայացումներ կազմակերպել է 25-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:

Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2017թ. ցուցադրվել է 3 220 ներկայացում, որոնց 27.8%-ը` տիկնիկային, 17.1%-ը` երաժշտական ժանրի: 2017թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 575.2 հազ., նրանց 21.6%-ը հաճախել է երաժշտական, 21.1%-ը` տիկնիկային թատրոն:

Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 193.1:
Թատերական ներկայացումներից ստացված հասույթը նախորդ տարի կազմել է 653.7 մլն. դրամ, որի 2.2%-ը ստացվել է գյուղական բնակավայրերում կազմակերպված ներկայացումներից, 32.4%-ը` երաժշտական, 25.2%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 203.0 հազ. դրամ, ընդ որում, գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է 163.2 հազ. դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում