Փոքրիկ հեքիաթ

Փոքրիկ հեքիաթ

Վաղ առավոտ էր: Գայլը քնած էր իր որջում: Հանկարծ որջի դուռը թակեցին: Գայլը փնթփնթալով վեր կացավ ու դուռը բացեց: Նրա առաջ կանգնած էր աղվեսը: Առանց հրավերի աղվեսը ներս մտավ, շունչ առավ ու ասաց.

– Այսօր տեսա, որ վայրի կարապները լողում էին գետում: Արի գնանք, մեկին բռնենք ու հավասար կիսենք:

Գայլը չեմ ու չում արեց: Միեւնույնն էր, իր բախտը գիտի՝ որսորդի կրակոցից չի խուսափի, բուրդը քամուն կտա, բայց ճարահատյալ համաձայնվեց, ա՜խր, շատ էր քաղցած:

Գնում հասնում են գետին ու տեսնում՝ կարապները լողում են: Աղվեսը գայլին ասում է.

– Մտիր ջուրը, մեկին որսա:

– Լավ,- ասում է գայլը ու մտնում:

Այդ կողմերով մի որսորդ էր անցնում: Թափառում էր, վաղուց էր որս չէր ճարել: Տեսնում է աղվեսին ու մտքում ասում. «Լավ որս կլինի»: Նշան է բռնում ու կրակում: Աղվեսն ընկնում է գետափին: Այդ րոպեին գետից դուրս է գալիս գայլը ու գոռում.

– Աղվես, տես ինչ չաղլիկ կարապ որսացի:

Որսորդը սրա վրա էլ է կրակում: Որսը տանում է տուն: Աղվեսի մորթուց կարում է գլխարկ, իսկ գայլի մորթուց՝ մուշտակ: Եվ ամեն ամգամ գլխարկն ու մուշտակը հագնելիս հիշում էր մի ասացվածք. «Ուրիշի համար փոս փորողը ինքն կընկնի մեջը»: Կարապն էլ, որ ազատվել էր որսորդի շնորհիվ, հիշում էր նույնը:

Արփի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում