Բրդոտն ու կովը

Բրդոտն ու կովը

Իմ որսորդ պապիկը մի օր ինձ այսպիսի պատմություն պատմեց մեր սիրելի շան՝ Բրդոտի մասին:

Երբ Բրդոտը դեռ փոքրիկ էր, կատվի հասակից ոչ ավելի, հետս որսի տարա նրան: Թող սովորի:

Երբ դուրս եկանք մի մարգագետին, Բրդոտը սկսեց վազվզել խոտերի մեջ: Վազոմ էր թիթեռների, ճպուռների հետեւից: Մորեխներ էր որսում, թռչունների վրա հաչում: Սակայն ոչինչ բռնել չէր կարողանում: Բոլորը թռչում էին:

Վազեց, վազեց եւ այնպես հոգնեց, որ քիթը խրեց հողակոշտի մեջ ու այդպես էլ քնեց; Դեռ փոքրիկ էր, չուզեցի արթնացնել, մեղք էր:

Անցավ կես ժամ: Թռավ եկավ մի մեծ բոռ: Դզզում էր, թռչում ուղղակի Բրդոտի ականջի մոտ:

Բրդոտն արթնացավ: Քնաթաթախ պտտվեց տեղում եւ նայեց շուրջը. ո՞վ էր այսպես դզզում; Բոռին չնկատեց, այլ տեսավ արածող կովին եւ վազեց նրա մոտ: Կովն արածում էր հեռո՜ւ-հեռվում եւ երեւի Բրդոտի աչքին երեւացել էր բոլորովին փոքրիկ մկան չափ:

Բրդոտը պոչը տնկած վազեց կովին կծելու. նա դեռ երբեք կով չէր տեսել; Մի քիչ էլ մոտեցավ, տեսավ կովը ոչ թե արդեն մկան, այլ կատվի չափ էր: Բրդոտը դանդաղեցրեց վազելը, իսկ կովն արդեն կատվի չափ չէր, այլ մեծացել, այծի չափ էր դարձել: Բրդոտը վախեցավ: Սկսեց քայլել, իսկ պոչն իջեցրեց: Նայեց ուշադիր, իսկ կովն արդեն կովի չափ էր: Բրդոտը կանգ առավ, պոչը կպցրեց ոտներին եւ հոտոտեց՝ ի՞նչ գազան է:

Այդ պահին բոռը կծեց կովին: Նա թափահարեց գլուխը…եւ Բրդոտը ինչքան ուժ ուներ, վազեց դեպի ետ:

Այ քեզ կծե՜լ:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում