Տարանտինոն Վայնշտեյնի ընկերությանը մեղադրել է իրեն 4 մլն դոլար չվճարելու համար

Տարանտինոն Վայնշտեյնի ընկերությանը մեղադրել է իրեն 4 մլն դոլար չվճարելու համար

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ընկերությունն իրեն չի վճարել ավելի քան 4 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ինչպես նշվում է, Տարանտինոն ընկերությունից պահանջում է «Գրանդհաուս» ֆիլմի համար վճարել 300 հազար դոլար, «Անփառունակ սրիկաները» ֆիլմի համար՝ 575 հազ. դոլար, «Ազատագրված Ջանգոյի» համար՝ 1,25 մլն դոլար, «Զզվելի ությակը» ֆիլմի համար՝ 2,5 մլն դոլար:

Տարանտինոյի փաստաբանի խոսքով՝ ընկերությունն ունի չկատարված բազմաթիվ դրամական պարտավորություններ: Բացի տնօրենից, ընկերության նկատմամբ դրամական պահանջներ ունեն դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Ջեյք Ջիլենհոլը, Ռեյչել ՄակԱդամսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում