«Քուզիմ»

«Քուզիմ»

Աաքագէ էրթա չի,
Թաքիդում փէրէվաձ ա,
Իսա ինչբէս աշխար ա,
Էմմէն դաղ խարէվաձ ա:

Էրգիքէ էլլուշ քուզիմ,
Աստաղէ փէրնուշ քուզիմ,
Լուսնիկային մէշնան հէդ
Քէզի փութ էնուշ քուզիմ:

Էրթուշ քուզիմ իսթի հէդ,
Այէ հէդրա էրթաք մէք,
Մէդօղում աշխարսիվա,
Լուսնիկա էլլօղ ուք մէք:

Ուզում եմ
(թարգմանություն)

Արեգակը չի գնում,
Կարծում եմ խավարել է,
Այս ինչպիսի աշխարհ է,
Ամեն տեղ խառնված է:

Երկինք բարձրանալ եմ ուզում,
Աստղ բռնել եմ ուզում,
Լուսնի միջից
Քեզ նայել եմ ուզում:

Ուզում եմ գնալ այստեղից,
Արի միասին գնանք մենք,
Մութ աշխարհիս վրա
Լուսին ենք լինելու մենք։

Համշենահայկական երգ
Թարգմանությունը՝ Սերգեյ Վարդանյանի
Կատարում՝ Հարուն Տոպալօղլու

Հետևեք մեզ նաև Telegram-ում