Արմեն Ամիրյանին խմբերով այցելել են նախարարության աշխատակիցները

Արմեն Ամիրյանին խմբերով այցելել են նախարարության աշխատակիցները

Մշակույթի նախարարության շենքի առջև հավաքված մշակույթի գործիչների պատվիրակության հետ հավաքվածների մոտ իջնելուց և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարտականություններից հրաժարականի հայտարարությունից հետո Արմեն Ամիրյանին խմբերով սկսեցին այցելել նախարարության աշխատակիցները, ինչպես իրենք փոխանցեցին՝ «ափսոսանքը փոխանցելու, շնորհակալություն հայտնելու ազնիվ աշխատանքի համար և ներողություն խնդրելու, եթե ինչ-որ բան այնպես չեն արել աշխատանքում»։

Արմեն Ամիրյանը բոլորին շնորհակալությունը փոխանցեց համատեղ աշխատանքի համար և ասաց, որ միշտ բոլորի կողքին կլինի՝ անկախ դիրքից և պաշտոնից։

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում