Մաքուր բերանով աղոթք

Մաքուր բերանով աղոթք

Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս մշտապես հայհոյում էր կամ անիծում:

Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին.

– Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:
Քրիստոս պատասխանում է.

– Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում