Ռ. Խաչատրյան. «Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ»

Ռ. Խաչատրյան. «Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ»

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ։

Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար և եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք։

Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում