Մայր Աթոռի միաբանները կմասնակցեն «Մխիթարը և մխիթարյանները» միջազգային գիտաժողովին

Մայր Աթոռի միաբանները կմասնակցեն «Մխիթարը և մխիթարյանները» միջազգային գիտաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրավերով Մխիթարյան միաբանությունում պապական նվիրակ Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը մայիսի 3-ին մեկնեցին Վենետիկ` մասնակցելու մայիսի 4-6-ը Սուրբ Ղազար կղզում տեղի ունենալիք «Մխիթարը և մխիթարյանները. քրիստոնեական լուսավորության դպրանոցը» միջազգային գիտաժողովին:

Հայր Շահեն զեկույց կներկայացնի «Եվրոպական Կաթոլիկ աստվածաբանական ավանդության Մխիթարյան հայրերի հայերեն թարգմանություններն իբրև մշակութային ֆենոմեն» թեմայով, Հայր Զաքարիան` «Հ. Միքայել վրդ. Չամչյանն Անապակ բաժակի Հայոց եկեղեցու սրբազան Ավանդության ջատագով» խորագրով:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում