«Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող։ Այդ դեպքում ինչու՞ եք անընդհատ լալիս միևնույն առիթով»

«Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող։ Այդ դեպքում ինչու՞ եք անընդհատ լալիս միևնույն առիթով»

Մի իմաստուն, տարեց մարդ ելույթ էր ունենում լսարանի առջև։ Նա զվարճալի պատմություն էր պատմում. այն հազվագյուտ պատմություններից, որոնք կարող են ներթափանցել յուրաքանչյուրի հոգու խորքերը և ծիծաղ առաջացնել։ Երբ նա վերջացրեց պատմությունը, լսարանում ոմանք բարձրաձայն ծիծաղում էին,մյ ուսները ծիծաղում էին անձայն, իսկ մի մասն էլ պարզապես ժպտում էր։ 15 րոպե անց նույն մարդը նորից պատմեց նույն պատմությունը։ Այս անգամ ծիծաղում էին միայն մի քանիսը, ոմանք ժպտում էին, բայց մեծ մասը, ուսերը բարձրացրած, զարմացած իրար էին նայում։ Որոշները նույնիսկ կիտել էին հոնքերը, հավանաբար կարծելով, որ տարիքի հետ այս մարդը կորցրել է հիշողությունը։ Եվս կես ժամ անց տարեց մարդը երրորդ անգամ պատմեց նույն պատմությունը, բայց այս անգամ չէր ծիծաղում ոչ ոք… Իմաստուն ելույթավարը հայացքով անցկացրեց բոլոր ունկնդիրներին, ժպտաց և բարձրաձայն արտասանեց.

«Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող։ Այդ դեպքում ինչու՞ եք անընդհատ լալիս միևնույն առիթով»։

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում