Աճուրդի են հանվել Օդրի Հեփբերնի իրերը, այդ թվում՝ մարգարտյա ականջօղերը

Աճուրդի են հանվել Օդրի Հեփբերնի իրերը, այդ թվում՝ մարգարտյա ականջօղերը

Աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբերնին պատկանող 200 անձնական իրերն աճուրդի են հանվել: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մասնավորապես, վաճառքի է հանվել Հեփբերնի գրիչը, Christian Dior ապրանքանիշի ակնոցի պատյանը, որը նրանից անբաժան է եղել 1970-ականներից մինչև 1993 թ՝ իր մահվան օրը, Գրեգորի Պեկի նամակը, Armani-ի վերարկուն, ոսկե ընձուղտի տեսքով կրծքազարդը, դերասանուհու համար ամենակարևոր զարդերից մեկը՝ մարգարտյա ականջօղերը, որոնց համար աճուրդի կազմակերպիչները մտադիր են ստանալ 17 հազար դոլար։

Նշվում է, որ դրանք եզակի ականջօղներ են, որոնք նա կրում էր նկարահանումների ժամանակ և մինչև իր կյանքի վերջը պահպանել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում