Դամասկոսում Սիրիայի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես է բացվել

Դամասկոսում Սիրիայի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես է բացվել

Դամասկոսի ազգային թանգարանի տնօրեն Կասեմ ալ-Մահամմեդը հայտարարել է սիրիացի ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման մասին։
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Այս ցուցահանդեսը մենք ծրագրում ենք ամենամյա դարձնել։ Այս ավանդույթը երկար տարիներ է եղել, և պատերազմի հետ կապված ընդմիջումից հետո, մենք վերածնում ենք այն: Արվեստագետները գալիս են այստեղ՝ անտիկ հուշարձաններով այգին, տասն օրվա ընթացքում ստեղծում իրենց կտավները, հետո ուղարկում ցուցադրության»,- ասել է նա։

Տնօրենը նաև ընդգծել է, որ ցուցահանդեսի բացումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքերի կողմից Արևելյան Գուտան և Դամասկոսի տվյալ տարածքն ազատագրվել են իսլամիստական ջոկատներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում