Էդ Շիրանի «Perfect»-ը՝ բոլոր ժամանակների լավագույն երգ

Էդ Շիրանի «Perfect»-ը՝ բոլոր ժամանակների լավագույն երգ

«Smooth Radio» ռադիոկայանի ունկնդիրները կազմել են բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Առաջին հորիզոնականում հայտնվել է բրիտանացի փոփ երաժիշտ Էդ Շիրանն իր «Perfect» երգով: Ընդհանուր առմամբ՝ վարկանիշում ընդգրկվել է Էդ Շիրանի երգերից չորսը, որից երեքը՝ առաջին քսանյակում:

Լավագույն երգերի ցանկում ամենահայտնի երգիչ է ճանաչվել Ջորջ Մայքլը: Վարկանիշում ընդգրկվել է Ջորջ Մայքլի 20 ստեղծագործություն, իսկ «Careless Whisper» և «A Different Corner»-ը համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները:

Վարկանիշում որպես լավագույն կատարողներ ընդգրկվել են Ուիթնի Հյուսթոնը և Ադելը: Ամենահայտնի խումբ է ճանաչվել ABBA-ն. ցանկում ներառվել է ABBA խմբի 15 երգ, իսկ «Dancing Queen»-ը հայտնվել է վերցերորդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում