Տիրամոր գովք

Տիրամոր գովք

Հայ Ֆիդայիններ և Արցախյան հերոսներ`

Արաբո (Ստեփանոս Մխիթարյան) 00:01
Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան) 00:17
Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) 00:36
Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան) 00:55
Զորավար Անդրանիկ (Անդրանիկ Օզանյան) 01:15
Գևորգ Չաուշ (Գևորգ Ղազարյան) 01:35
Գարեգին Նժդեհ (Գարեգին Տեր-Հարությունյան) 01:55
Քեռի (Արշակ Գավաֆյան) 02:11
Սողոմոն Թեյլերյան 02:31
Մովսես Գորգիսյան 02:51
Թաթուլ Կրպեյան 03:08
Ավո (Մոնթե Մելքոնյան) 03:27
Լեոնիդ Ազգալդյան 03:47
Բեկոր Աշոտ (Աշոտ Ղուլյան) 04:07
Դուշման (Վարդան Ստեփանյան) 04:23
Վազգեն Սարգսյան 04:39
Կոմանդոս (Արկադի Տեր-Թադևոսյան) 04:55

Տիրամոր գովք

Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր:

Քու քումպեթն է շինած բալաք,
Դու էր վրեն՝ հուրի մալաք,
Վին կը զարներ՝ կեներ հալաք,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Մըջ ըռախտին քու ձին՝ նըխշ է,
Ձիուդ քամին մարդ կը քշե,
Էնոր զարկած յարեն քըշ է,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ քումպեթ բանձըր սարեն,
Լուս կը բխա մարմար քարեն,
Էն է մըզի փրկի չարեն,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ զքու օսկի խաչեր,
Քու դուռ գիկան մատաղ խոչեր,
Ըխտավորներ՝ ճերմակ մանչեր,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ զքու նախշուն յօդեն,
Չըմ հեռանա ես քու մոտեն,
Չըմ կշտանա անուշ հոտեն
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Խոյլի Վարդան գովաց քըզի,
Դու՛ էր շընորհք տվի մըզի,
Թըղ պահապան էղնի ձըզի՝
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Խոսք՝ Խոյլի Վարդան
Մեղեդի՝ Աստղիկ Ստամբոլցյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում