Կրեմլն իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ

Կրեմլն իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ

Մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը մոսկովյան Կրեմլն իր դռները բաց կպահի զբոսաշրջիկների առաջ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Զբոսաշրջային նպատակով այցերը կկազմակերպվեն առավոտյան 9:30-ից մինչև երեկոյան ժամը 17:00-ն, հինգշաբթի օրերը որևէ տեսակի այցելություն արգելված է:

Աղբյուրը նշում է, որ ամեն տարի Կրեմլ է այցելում ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ: Դրա թանգարաններում պահվում է հայրենական ու արտասահմանյան արվեստի տարբեր ժանրերի գործեր՝ մոտ 160 հազար միավոր:

Շինությունը, որտեղ տեղեկայված են Կրեմլն ու հարակից մյուս թանգարանները, համարվում է ճարտարապետական հուշարձան, այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մ համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում