USD
EUR
RUB

«Ամեն օր պայքարի մեջ եմ ինքս իմ հետ»

 
 

Բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը (Վլադիմիր Մարգարյան) արվեստասեր հասարակությանը ներկայացավ ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսով: Ներկայացված է 139 աշխատանք, որոնք բնորոշում են արվեստագետի ստեղծագործական ուղին 1972-ից մինչ 2018թ.:

«Առավոտի» հետ զրույցում մաեստրոն ասաց. «Ներկայացրել եմ այն աշխատանքները, որոնք կարողացել եմ պարզապես պահել: 800-ից ավելի նկարներ գտնվում են արտասահմանում»: Հետո էլ հավելեց. «Լինելով աշխարհի բազմաթիվ երկրներում, ունենալով 50-ից ավելի անհատական ցուցահանդեսներ Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արեւելքի, Ամերիկայի եւ Կանադայի մի շարք մշակութային կենտրոններում եւ պատկերասրահներում, դրական էներգիա ստացել եմ ի՛մ երկրից, ի՛մ հողից, մարդկանցից: Արվեստագետի, հատկապես նկարչի համար լուսավոր մարդիկ շատ կարեւոր են, որոնցով մենք ներշնչվում ենք»: Հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ ձեր ստեղծագործական կյանքում շփվել եք միայն լուսավոր մարդկանց հետ եւ առանձնապես ներշնչվել եք այն մարդկանցով, որոնք, անկախ ոլորտից, կարող են իրենց հետեւից մարդիկ տանել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլոր ժամանակներում ինձ համար՝ ընդհանրապես, լիարժեք ստեղծագործելու համար՝ հատկապես, ամենակարեւոր գործոնը եղել է դրական էներգիա ստանալը: Էական չէ՝ քաղաքական գործչի՞ց, թե՞ այլ մասնագետից է հորդում այն:

Մեծ հաշվով՝ եթե կառավարությունը, ղեկավարները գնահատում են մշակույթը՝ հիանալի է: Ի վերջո, այն ժողովուրդները, որոնք հարուստ մշակութային ժառանգություն ունեն, իսկ մեր ազգը այդպիսին է, մարդասեր եւ բարձր այլ հատկանիշներով օժտված»: Անվանի արվեստագետը նշեց, որ այս տարվա ընթացքում երեւանյան ցուցադրությամբ առաջին քայլն արված է, մինչ տարեվերջ էլ վալմարյան ստեղծագործությունները կներկայացվեն աշխարհի եւս 3 երկրներում: «Ճիշտ է, ոչ բոլոր աշխատանքներս կարող եմ ցուցադրել՝ պայմաններից ելնելով, բայց իմ խնդիրն է անընդհատ արարել, փնտրել, հայտնաբերել ու դա մատուցել աշխարհին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնելով արվեստագետի՝ ժամանակին արտահայտած միտքը՝ «նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, սիրում ու հասկանում են քեզ: Այդ ամենից հետո հանրությանն ես պարգեւում սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն կամ ընդունեն, սիրեն ու հասկանան քեզ», հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է գոնե մեկ դեպք, երբ այդ ուրիշը ժխտի իրեն, արվեստագետը պատասխանեց. «Ամեն օր պայքարի մեջ եմ ինքս ինձ հետ: Փորձել ու փորձում եմ մոտենալ ինքս ինձ, վերջապես հասկանամ՝ ի վերուստ ի՞նչ է տրված ինձ, որ վեր հանեմ, նվիրեմ ժողովրդիս…»:

Տասնամյակներ շարունակ հայ նկարչի արվեստին անդրադարձել են համերկրացի եւ արտասահմանցի նշանավոր արվեստաբաններ: «Վալմարը մեկն է այն տաղանդավոր արվեստագետներից, որոնք դեռեւս 1970-ական թվականներին կանխորոշեցին հայ գեղանկարչության զարգացման նոր շրջանը: Իր ուսուցիչ Երվանդ Քոչարից ժառանգելով կամային այն հատկանիշները, որոնք նախանշեցին հետագա տարիների Վալմարի արվեստի զարգացման ընթացքը, ինչու ոչ՝ նաեւ միջազգային ասպարեզում իր արվեստը ներկայացնելու հետեւողական աննախընթաց ակտիվությունը, ինչը ինքնին ժամանակակից արվեստի տիրույթում նրա կայացման անուրանալի վկայությունն է: Արվեստագետի ստեղծագործությունները ներանձնական խոր ապրումների յուրահատուկ խտացումներն են: Վերապրումները, որոնք մշտապես գոյելով նրա ներաշխարհում, անընդհատ վերադառնում են որպես ստեղծագործական հիմնանյութ՝ ծնունդ տալով հուզական լարվածքով առանձնացող նոր պատկեր-երեւակումների՝ անընդհատ բացելով հույզ-ապրումների ներթաքույց վիճակներ»,- սա արվեստաբան Սարո Սարուխանյանի բնորոշումն է:

Արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի հավաստմամբ էլ՝ «Վալմարը աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է եւ այդ իմաստով ժամանակակից հայ կերպարվեստի յուրօրինակ դրոշակակիրը: Վալմարի գեղանկարչությունը միանշանակ բարձրացնում է հայ արդի արվեստի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Իսկ նրա աշխատանքների հաջողությունը պայմանավորված է այն յուրահատուկ գեղանկարչական լեզվով, որի շնորհիվ այդ երկերն առանձնանում են այլ վարպետների գործերից»: Կանադացի ճանաչված արվեստաբան Պետեր Գելբմանի խոսքերով՝ «հայ նկարչի արվեստը ցնցել է իր ուժգնությամբ, խորությամբ եւ գույների ներդաշնակությամբ: Վալմարի նկարչությունը անխոս գերազանց որակի է, այն լի է մարդկային հուզումով, զգացմունքներով եւ ներկայացնում է մարդկային բարդ հարաբերությունները, մշակույթների տարբերություններն ու ընդհանրությունները, ավանդականի եւ ժամանակակցի միջեւ եղած ներդաշնակությունը: Վալմարի արվեստը թույլ է տալիս նրան դասելու համաշխարհային նկարիչների շարքին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan