USD
EUR
RUB

Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին

 
 

Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Пространство юных» մրցույթ-փառատոնին: Բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցույթի շրջանակում պատանիները մասնակցության դիպլոմ են ստացել, ինչպես նաև արժանացել երկու հատուկ մրցանակի: Մրցույթ-փառատոնն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկաչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդ»-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: Մեր գործընկեր, «Пространство юных» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում», - նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ մասնագետներ էին տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր ռեժիսոր, Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Շենտալինսկին:

Ռոլանդ Ռեյի խոսքով՝ շուտով «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնին մասնակցած մյուս խմբերը նույնպես հանդես են գալու այլ երկրներում, ինչը շատ կարևոր խթան է հայաստանյան խմբերի համար: Առաջիկայում երկու խումբ հանդես կգա Վրաստանում և Բուլղարիայում:

Նշենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի նպատակն է հայտնաբերել և հարթակ տրամադրել նկաչության, ասմունքի և թատերական արվեստի ոլորտների շնորհալի երեխաներին ու պատանիներին: Այն հիմնադրվել է 2016 թ.-ին:

«Այս տարվանից որոշել ենք փորձել մրցույթ-փառատոնն անցկացնել տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը՝ հաշվի առնելով «Էտյուդ»-ի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և այն փաստը, որ շատ մասնակիցներ ունենք»,-հավելեց Ռոլանդ Ռեյը:

Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ:

«Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով:

Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:

Լրահոս
Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել Նարե Աղրամանյան․ Ծիրանի ծառ Հաջորդ անգան Նոր աշխարհ, հին խաղացանկ Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով Մյունխենը ծափերով և բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին Նոր ծաղիկ Կածանն ինձ տաներ Ներիր ինձ Եթե աշխարհը նույնն էր մնալու Գրիգոր Նարեկացուն նվիրված ֆիլմ կնկարահանվի «Կինս րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երևանում» «Ազգային երգարան». Լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարարին Բուլղարացի հանրահայտ երաժիշտը հանդես կգա Երևանում «Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ»․ Միջոցառում՝ ՀՀ-ում Եվրոպայի օրվա տոնակատարությունների և Լեհաստանի Անկախության 100-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ Ալ Այլուղդ, Գարուն ա, Քելե, քելե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մաքրություն է պետք Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ Սիրանուշի կատուն Իմ դեղձանիկները Քույրերը Մոլախոտը Աիդան Ներկարարը Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի
website by Sargssyan