Էլվիս Փրեսլիի ժամացույցը աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով

Էլվիս Փրեսլիի ժամացույցը աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով

Omega ժամացույցը, որը պատկանել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին, Ժնևի Phillips աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

1960-ականների թողարկված Omega ժամացույցը Փրեսլիին նվիրել է RCA Records ձայնագրման ստուդիան, երբ նրա ձայնագրությունների վաճառքը հասել է 75 մլն-ի: Ժամացույցի հակառակ կողմում համապատասխան գրություն է գրված: Ժամացույցը պատրաստված է 18-կարատանի սպիտակ ոսկուց:

Նշվում է, որ Փրեսլին ժամացույցը տվել է ներկայիս տիրոջ հորեղբորը՝ փոխանակելով նրա Hamilton-ի հետ, որը նույնպես ադամանդներով է զարդարված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում