Բանաստեղծությունն այս

Բանաստեղծությունն այս

Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջո՜ւմ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի´քն է…
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հաքիաթնե´րը պատմեմ
իմ մանկության…
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փո՜ւլ եմ գալիս հրաշքիս դեմ…
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ`
Շշնջում եմ.
– Հեքիա´թը հենց դո´ւ ես,խենթո´ւկ:-
…Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե´մ հիշում,
Նա խնդմնդո՜ւմ է վրաս
ողջ գիշեր`
մինչև լուսաբաց…
Հետո-
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի`
ներս է մտնում նինջի խորան:

Թե քնո´ւմ է երգս,- միայն աչքերը բա´ց…

Էդուարդ ՀԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում