Ծնողական սերը

Ծնողական սերը

Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
– Ի՞նչ ես արել, իմ բալիկ։ 

Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
– Ի՞նչ ես արել, իմ բալիկ։
Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
Կապուտկել ես, իջիր ցած,
Բայց ես թափում ձյուները դեռ,
Ձյունի մեջ էլ քրտնած՝
Չէի ուզում իջնել ցած…

Այնինչ մայրս գոռում-լալիս,
Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
Ու դուրս բերեց բարուր-բալիս,
Ասես կտրից ընկա ես.
Ու գոռացի մորս վրա,
Ա՜խ, չորանար թող լեզուս…
– Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,
Փայփայելով իմ որդուն,
– Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-
Մի՛ բարկանա վրաս դուն,
Չէ՞որ դու էլ իմ բալիկն ես,
Նրա համար դուրս բերի,
Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի…

Հովհաննես ՇԻՐԱԶ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում